Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը մարտի 4-ին լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանի հայտարարությունը, որը հայտնել էր ադրբեջանական օկուպացիոն զորքերի նոր առաջխաղացման մասին։
Թաթոյանի խոսքով՝ 2025 թվականի օգոստոսին ադրբեջանական զորքերը առաջխաղացում են ունեցել Հայաստանի տարածքում։ Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում այդ մասին հայտնել հանրությանը։
«Ի՞նչ թույլտվությամբ և ի՞նչ տրամաբանությամբ է նա էդ նկարահանումները իրականացրել։ Ես անձամբ, այս պահի դրությամբ ծանոթ չեմ այդ տեղեկությանը», - ասել է Բաթոյանը։
Միևնույն ժամանակ, պատգամավորը շտապել է հնչեցնել իշխող խմբակցության այն թեզը, թե Հայաստանի սահմանները երբևէ այսքան հանդարտ և անվտանգ չեն եղել։











