Եթե դուք կարծում եք, որ այդ հարցը պետությունը չի լուծել, այդպես մտածեք, մենք խնդիր չունենք, որ դա վերցնենք մեր վրա. Մեզ համար կարևոր է եղել, որ չլինի այնտեղ մեքենա կանգնած և չկա այնտեղ մեքենա կանգնած, այդ հարցը լուծվել է։ Այս մասին, այսօր՝ մարտի 5–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Վրաստանի տարածքում հերթի մեջ գտնվող հայ վարորդները որոշել են միահամուռ կերպով բոյկոտել, ավելորդ գումար չտալ վրացի մաքսավորներին, ինչից հետո վրացի մաքսավորները ստիպված ընդառաջ են գնացել, որպեսզի խցանում չառաջանա։
Հարցին՝ հաստատվե՞ց տեղեկությունը, որ վրացի մաքսավորները հայ վարորդներից կաշառք են պահանջում, նախարարը պատասխանեց. «Ոչ մեկ չեկավ հաստատեր դա։ Ես այդ հարցով դիմել էի, խնդրեցի, որ գոնե մեկ հոգի գա, այդպես էլ մեկ քաղաքացի չհայտնվեց Հայաստանում, որ կգար ու կասեր»։
Ինչ վերաբերում է նրան, որ հայկական ապրանք արտահանողների հետ կապված խնդիրները պարբերաբար էկոնոմիկայի նախարարությունը բանակցում, լուծում է, բայց որոշ ժամանակ անց նորից այդ խնդիրը առաջանում է, Պապոյանն ասաց. «Լինում է այդպես, որովհետև այդ խնդիրը մեզնից դուրս է: Եղբայրական երկրներ ենք, դր համար էլ գնում ենք, հասնում ենք Թբիլիսի, կամ իրենք գալիս են այստեղ ու խնդիրը լուծվում է։











