Խնդիրներ կան, որոնք մակրոպրոբլեմներ են, մեր երկրից դուրս են, բայց Հայաստանում չկա խնդիր, որ մեր ուշադրության տակ չի և չկա խնդիր, որ մենք չենք փորձում լուծել։ Փորձը նաև ցույց է տալիս, որ չկա խնդիր, որ չենք լուծում, հետևաբար այդ հարցն էլ կլուծենք, մեծ հաշվով կրիտիկական ոչ մի պրոբլեմ այս պահին չկա։ Այս մասին, այսօր՝ մարտի 5–ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե կա՞ն արդյոք խնդիր Իրանի հետ ապրանքափոխանակության ոլորտում, կա՞ն ապրանքներ, որ չենք կարողանում բերել։

Հարցին՝ այլընտրանքներ ունենք, Պապոյանը պատասխանեց. «Իհարկե ունենք, բա որ ասում ենք գնանք Թուրքիայի հետ սահման բացենք, Ադրբեջանի հետ սահման բացենք, դա ինչի՞ մասին է, բա ինչի՞ համար ենք ասում»։

Ճշտող հարցին, այսինքն այդ նույն ապրանքները Ադրբեջանից ու Թուրքիայի՞ց ենք բերելու, նա արձագանքեց. «Չէ, մենք ասում ենք, որ միշտ պետք է այլընտրանքներ որոնենք։ Բոլորն ասում էին՝ չէ, սենց լավ է: Մենք էլ ասում էինք՝ չէ ,ժողովուրդ ջան, աշխարհը փոխվում է, ամեն ինչ կարող է լինի և պետք է մենք պատրաստ լինենք»։

Նա հստակեցրեց, որ մեր կողմից որևէ խնդիր կամ խոչընդոտ չկա, իսկ Իրանի կողմից հասկանալի պատճառներով հարցեր կան, քանի որ այդ երկրում պատերազմ է։