Վազգեն Սարգսյանի ժամանակ, երբ ինքը նախարար էր, պետական այր էր, մենք էլ նրա զինվորներն էինք, սպաներն էինք, մենք մեր երկիրը հզորացրեցինք, ազատագրեցինք Արցախը, իսկ հիմա տեղի է ունեցել հակառակը: Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ազատամարտիկ Սամվել Մկրտչյանը, ում և ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի միջև Սպարապետի ծննդյան օրը՝ մարտի 5–ին, Եռաբլուրում միջադեպ գրանցվեց։

«2020 թվականին մենք ինչ ունեինք կորցրեցինք, և այժմ ինձ համար լրիվ անընդունելի է մեր այսօրվա ղեկավարության պահվածքը, որ ասում է՝ Արցախը մերը չէր, ազատագրված տարածքների մասին ընդհանրապես խոսք անգամ չկա։ Այդ ինչպե՞ս եղավ, որ Արցախը մերը չէր։ Ես դա այդպես էլ չընդունեցի, չկարողացա համակերպվել այդ մտքի հետ։

Իսկ կոնկրետ մարտի 5–ին ես ընդամենը Սասուն Միքայելյանին ասացի՝ մի մոտեցեք սպարապետի գերեզմանին, որովհետև ինքն այսօր այդ նույն քաղաքականության իրականացնողներից մեկն է որ մեր երկիրը այս վիճակին հասավ։

Նա իրեն ներկայացնում է որպես պատերազմի մասնակից որպես ազատամարտիկ, բայց ազատամարտիկը ինչպես կարող է համակերպվել այդ մտքի հետ, որ Արցախը մերը չէր, որ ազատագրված շրջանները մերը չէին։ Ես դա չեմ հասկանում, դրա համար ասացի՝ դուք իրավունք չունեք մոտենալու այստեղ, և ավելացրի, որ գնացեք Հեդարի գերեզմանին այդ ծաղիկները դրեք։

Դրանից հետո Սասուն Միքայելյանը նույն տեղում ճեպազրույց է տալիս, որտեղ թեև իմ անունը չի տալիս, բայց երևում է, որ իմ մասին են այդ խոսքերը։ Նա մասնավորապես, ասել է. «Մի քանի մանեթ փող են տվել, եկել է, գոռգոռում է»։ Այսինքն դուրս է գալիս, որ ես կաշառվել եմ, փող եմ վերցրել։ Նա իր արշինով է չափում, որ փողով ամեն ինչ կարելի է անել։

Լսեք, Սասուն, ինչ որ ես ասել եմ, արել եմ, արել եմ հանուն իմ հայրենիքի, իմ ազգի, ես երբեք աշխատավարձից բացի, ուրիշ միջոցներ չեմ ունեցել ապրելու։ Ստացել եմ սպայի աշխատավարձ, ամբողջ կյանքս եղել եմ պետական ծառայության մեջ, այն, ինչ տվել է պետությունը, դրանով պահել եմ իմ ընտանիքը»,– ասաց նա՝ հավելելով, որ իր որդին 44–օրյա պատերազմի ժամանակ Ջաբրայիլում հրամանատարի տեղակալն է եղել։

Սամվել Մկրտչյանը՝ դիմելով Սասուն Միքայելյանին, ասաց. «Ես ուզում եմ իմ և քո մեջ համեմատություն անել։ Դու փողից ես խոսում, դա քո չափման միավորն է։ Դու ազատամարտիկ ես եղել, համենայնդեպս այդպես ես ներկայացնում, բանվորի կամ գյուղացու տղա ես, es 1l nwujny: Es aպրում եմ իմ պապական տանը, Իմ սեփականությունը ընդամենը մեկ 42 տարեկան ավտոմեքենա է, որ ես ունեմ, իմ անունով է։ Ես ավել ոչինչ չունեմ։

Ես իմ տղային դեռ ութերորդ դասարանում, ձեռքը բռնեցի, տարա Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը, այնտեղ ավարտեց, հետո Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտը։ Հետո իրեն նշանակեցին սահմանամերձ գոտիներում, ծառայեց խաղաղապահում, եղավ Կոսովոյում հրամանատար, Իրաքում հրամանատար, Աֆղանստանում երկու անգամ հրամանատար։ Նրան նշանակեցին Արցախ, գնաց այնտեղ ծառայության և 44–օրա պատերազմը, որ սկսվեց, ինքը արդեն Ջաբրայիլի շրջանի իններորդ ՊՇ-ի հրամանատարի տեղակալն էր։ 14 օր այդ զորամասը դիմադրեց, իր հետ միասին ծանր վիրավորվեց, մի կերպ Աստծո հաջողությամբ կիսաողջ մնաց։

Իսկ հիմա որտե՞ղ է քո տղան, տաքուկ սիրուն անկյունում պաշտոն է զբաղեցնում, որոշումներ է կայացնում, բամբակի մեջ մեծացած։ Ո՞նց եղավ, որ ես այդքան փողի շահամոլ եմ, իսկ դու ոչ»։

Ազատամարտիկն ռաջարկեց Սասուն Միքայելյանին այցելել իր տուն, տեսնել՝ ինքն ինչպես է ապրում ու համեմատել իրենց ապրելակերպը. «Բայց մի պահանջ ունեմ, գալուց Մելքոնյան Գագոյին (ՔՊ–ական պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար–խմբ) էլ հետդ բեր, քո ընկերն է, դուք շատ իրար նման եք, նա էլ ինձ շատ լավ ճանաչում է, նրան էլ հետդ բեր, քանի որ նա էլ ուրացավ ամեն ինչ՝ և Արցախը, և ազատագրված շրջանները։

Դիմում եմ քեզ, Մելքոնյան Գագո, որ դու ասում ես՝ Արցախը մերը չի, դու ի՞նչ գործ ունեիր պատերազմի ժամանակ Արցախում, ազատագրված շրջաններում, ի՞նչ էիր անում»,– հայտարարեց նա։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։