Ես այսօր այստեղ կանգնած եմ որպես Արմավիրի մարզի բնակիչ, բայց նաև որպես եզդի համայնքի զավակ, մի համայնքի, որը դարեր շարունակ ապրում է Հայաստանում և իր աշխատանքով, իր հավատարմությամբ մասնակցում է մեր երկրի կառուցմանը։ Այս մասին, այսօր՝ մարտի 9–ին, Արմավիրի մարզում «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց Եզդիական համայնքի ներկայացուցիչ Մուրազ Շանոյանը։

«Ես համոզված եմ, որ մեր համայնքը ևս կարող է և պետք է ակտիվորեն մասնակից լինի մեր երկրի համար կարևոր գործընթացներին և ունենա նաև իր ներդրումը ուժեղ Հայաստանի կերտմանը։ Բոլորս ենք ականատես ենք լինում, թե հակաիրավական գործընթացների արդյունքում ինչպես են թիրախավորվում և քրեական հետապնդումների ենթարկվում Հայ առաքելական եկեղեցու սպասավորները, թե ինչպես է ակնհայտ աբսուրդ մեղադրանքով կալանավորվում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ բարերար Սամվել Կարապետյանը։ Եվ այս ամենը արվում է մի քաղաքական իշխանության կողմից, ով իշխանության եկավ մեզ բոլորիս ժողովրդավարական, իրավական և արդար պետության մասին խոստումներով։

Ես մշտապես փորձել եմ պայքարել այդ երևույթների դեմ քաղաքացիական հասարակության ոլորտում, սակայն գալիս է մի ժամանակ, մի պահ, երբ այլևս միայն դիտորդ լինելը բավարար չէ։ Ես որոշել եմ կարևոր այս արժեքների համար պայքարը տեղափոխել նաև քաղաքական դաշտ, քանզի շատ խնդիրների լուծումը առավելապես հենց քաղաքական մակարդակում է արվում։

Եվ այդ պայքարն անցնելու եմ «Ուժեղ Հայաստանի» հետ, և այս ընտրական փուլում իմ գիտելիքներով, իմ փորձով, իմ ողջ կարողություններով աջակցելու եմ Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանին» մեր երկրի համար ապագայի պայքարում։

Իսկ ինչու՞ ուժեղ Հայաստան, ուժեղ Հայաստան, որովհետև ես ինքս հավատում եմ, որ հենց այս թիմը Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ իրապես իր շուրջն է համախմբում մարդկանց, որոնք հավատում են, որ Հայաստանը պետք է լինի ուժեղ պետություն, ուժեղ իր օրենքներով, իր ինստիտուտներով, ուժեղ իր հասարակության համերաշխությամբ։ Բոլորս գիտենք, որ Սամվել Կարապետյանը հայտնի է ոչ միայն որպես հաջողակ գործարար և բարերար, այլ նաև որպես մարդ, ով տարիներ շարունակ իր հնարավորություններով աջակցել է Հայաստանին և մեր հասարակության բազմաթիվ նախաձեռնություններին։ Սիրելի բարեկամներ, ամփոփելով իմ ելույթը, ես կոչ եմ անում իմ եզդի քույրերին և եղբայրներին կանգնել արդարության, կանգնել օրենքի և կանգնել ուժեղ Հայաստանի կողքին, արդար և ուժեղ Հայաստան, որը շատ շուտով ունենալու ենք Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, դեպի ուժեղ Հայաստան»,– հայտարարեց նա։