Փոքրիկ խմբակը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկնում, փորձում են ցույց տալ, իբրև թե չեն վախենում, բայց առավոտից երեկո խոսում են Սամվել Կարապետյանի մասին, խոսում են «Ուժեղ Հայաստանի մասին»։ Այս մասին Արմավիրի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց «ՀԷՑ»–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։
Նա, մասնավորապես, նշեց. «Դա բնականաբար ցույց է տալիս իրենց թուլությունը։ Ճիշտն ասած, փոքրիկ խմբակի թեման առաջարկում եմ փակել, քանի որ իրենց իրերը հավաքելու ժամանակն է արդեն, որ հետո հապշտապ չստացվի իրերը հավաքել։
Այո, Սամվել Կարապետյանին ճանաչում են բոլորը, գիտեն որպես բարեգործ, որպես հաջողակ մարդ, որպես հողին կպած մարդ։ Այսինքն մեր շրջանների ժողովուրդը առավել ևս ճանաչում և հասկանում է նրան, փորձում ենք ներկայացնել այն ծրագրերը, որոնք Սամվել Կարապետյանը առաջարկում է և 100% իրականացնելու է։
Սիրելի Արմավիրցիներ, ես համոզված եմ, որ դուք ցույց եք տալու իրական, այսպես, չվախեցող, իսկական մեր Արմավիրի (01:00) և՛ քաղաքի, և՛ կողքի գյուղերի ձեր կամքը, և ես համոզված եմ, որ ուժեղ Հայաստան լինելու է հենց առաջին հերթին Արմավիրում»,–ասաց նա։











