ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով դատաքննությունն ավարտվեց։ Ծառուկյանը հրաժարվեց հանդես գալ ելույթով։

Նրա փաստաբան Էմին Խաչատրյանը պահանջում է արդարացնել Ծառուկյանին։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ 20 րոպե անց, դատարանը կհրապարակի վճիռը։

Հիշեցնենք, որ նշված քրեական վարույթը վերաբերում է Ազգային ժողովի՝ 2017 թվականի ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին ենթադրաբար կաշառք տալուն: Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ընտրակաշառք տալը։

Գագիկ Ծառուկյանը և Սեդրակ Առուստամյանն առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։