Մենք համոզված եմ, որ կհասցնենք։ Այս մասին, այսօր՝ մարտի 12–ին, կառավարության շենքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ կառավարությունը խոստացել է կառուցել 300 դպրոց, 500 մանկապարտեզ, սակայն ԿԳՄՍՆ–ի տվյալներով 300 դպրոցներից հիմնանորոգվել կամ վերանորոգվել է ավելի քան 100-ը, իսկ 500 մանկապարտեզներից՝ ընդամենը 250-ը, ինչը նշանակում է, որ ծրագիրը տապալվել է։

«Այս պահին ընթացքի մեջ 350–ից ավելի դպրոց է։ Ենթադրենք արդյունքում լինի այնպես, որ 2026 թվականի դեկտեմբերի 31-ին պարզվի, որ պատրաստի դպրոցների թիվը 315 է կամ 298, դրանից ի՞նչ է փոխվում»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ մինչև տարեվերջ, հնարավոր է՝ ՔՊ–ն իշխանություն չլինի, Փաշինյանն ասաց. « Շատ լավ, կապրենք, կտեսնենք»։