Հոգևորականների հետ կապված քննչական գործողությունը վերաբերում էր ցուցմունք տալուն, և որպես այդպիսին որևիցե նորություն չհայտնվեց քրեական գործի շրջանակներում, և Մուշեղ Սրբազանը օգտվելով իր դատավարական իրավունքից հրաժարվեց ցուցմունք տալուց։ Այս մասին այսօր՝ մարտի 13–ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Վրեժ Խաչիկյանը։
Ենթադրում ենք՝ այսօրվա հրատապ լրացուցիչ ցուցմունք տալու անհրաժեշտությունը ծագել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովով պայմանավորված։ Ինձ առավոտյան ժամը 10-ից սկսած անընդհատ զանգահարել են և խնդրել են, որպեսզի մի քանի ժամվա մեջ ներկայանանք և ոչ միայն ինձ, այլ բոլոր այդ մնացած պաշտպաններին։ Սակայն մեր ծանրավեռնվածությունից ելնելով մենք այս ժամին ենք ուղղակի կարողացել ներկայանալ քննչական կոմիտե։
Բոլոր սրբազաններին այսօր այդ գործով են կանչել հարցաքննության, խոսքը Արման Սարոյանին հետ կապված գործի մասին է։
Քրեական վարույթը նախաձեռնվել էր Էդգար Հովհաննիսյանի կողմից կայացված դատավճռի կատարողական վարույթը հարկադիր կատարողները չկատարելու հանգամանքով՝ վերագրելով, որ սրբազանները խոչընդոտել են և քրեական վարույթ է հարուցվել։ Կարծում ենք, որ սա իրավունքի չարաշահում է և նախաքննության մարմինները բարեխիղճ չեն օգտվում իրենց լիազորություններից»,–ասաց նա։
Փաստաբանը կարծիք հայտնեց, որ այս գործի նախաքննությունը շուտ չի ավարտվի. «Գործեր կան, օրինակ Ալեքսանդր Կոչուբաևի գործը, որ ընդամենը 16 օր տևեց նախաքննությունը և դատարան ուղարկելը, բայց պրակտիկայում տեսնում ենք՝ գործեր կան, որ տարիներով քննվում են։
Եթե չեմ սխալվում, սրբազաններց մեկ հոգու արգելքն է վերացվել, որպեսզի վերջինս բուժման նպատակով արտերկիր մեկնի, մնացած բոլոր սրբազաններն, այդ թվում նաև Մուշեղ Սրբազանի Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու արգելքը կա։
Սրբազանը Մուշեղ Սրբազանը, օգտվելով իր դատավարական իրավունքից, հրաժարվեց ցուցմունք տալուց, որովհետև վստահ ենք, որ սույն քրեական գործը հարուցվել է ոչ այն նպատակով, որ արդարադատություն իրականացվի, այլ այն նպատակով, որ խոչընդոտի Հայ առաքելական եկեղեցու բնականոն գործունեությունը»,– ընդգծեց նա։











