Մարտի 16-ին «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացրել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համար դաշինքի պաշտոնական կարգախոսը և մրցակցային առավելությունները։
«Ինչպե՞ս պետք է քաղաքացին որոշի՝ ում օգտին քվեարկի ծավալվող նախընտրական պայքարի շրջանակում։
Ես առաջարկում եմ ամենապարզ մոտեցումը՝ տարբերակել գեղեցիկ ծրագրերը բարի մտադրություններից և դրանք իրականացնելու ունակությունից։ Գտեք մի թիմ, որը կարող է համատեղել գեղեցիկ խոսքերը դրանք իրականացնելու ունակության հետ։ Անհրաժեշտ է հաշվի առնել, թե մասնակիցներից ով ունի փորձ, գիտելիքներ և կամք այդ ամենն իրականացնելու համար։ Հենց այդ գործոնն է «Հայաստան» դաշինքի ակնհայտ մրցակցային առավելությունը։
Թեկնածուներից ոչ մեկը պետական կառավարման, անվտանգության, արտաքին քաղաքականության, տնտեսագիտության և բիզնեսի ոլորտներում այնքան փորձ չունի, որքան ես։
Դուք մի անգամ հավատացել եք զրոյական կառավարման փորձ ունեցող հայտնի քաղաքական խաբեբայի գեղեցիկ խոստումներին։ Դա հանգեցրել է աղետի և նվաստացման։
Իմ կոչը պարզ է. վերջ տվեք փորձարկումներին։ Պետությունը մարզադաշտ չէ անփորձ մարդկանց համար՝ կառավարման հիմնական կանոնները սովորելու համար։ Դա երկրի համար չափազանց թանկ շքեղություն է։
Սա մեր հայրենիքն է, մեր հողը, որը ծնել է ամենախելացի, աշխատասեր և որոշ չափով միամիտ մարդկանց՝ շատ ավելի լավ կյանքի արժանի ժողովուրդ։
Դուք կարող եք սիրել ինձ, կամ չսիրել։ Ես վստահ եմ, որ առաջնորդը նրա համար չէ, որ նրան սիրեն։ Առաջնորդը նրա համար է, որ բարձրացնի իր քաղաքացիների կենսամակարդակը։ Իմ թիմը և ես սիրում ենք այս երկիրը, այս ժողովրդին, և մենք ի վիճակի ենք ապահովել նրա անվտանգությունն ու բարեկեցությունը»,- նշել է նա։
«Միասին մենք կարող ենք»,- հավելել է Քոչարյանը՝ այդպիսով ներկայացնելով «Հայաստան» դաշինքի կարգախոսն ընտրություններում։











