Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար Երևանի կենտրոնում փողոցներ են փակվել։ Մասնավորապես, փակվել է Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկի հատվածը, ինչը խցանում է առաջացրել։

Տեսանյութում երևում է, որ վարչապետին ուղեկցող շարասյունը անցնում է ազատված խաչմերուկով, իսկ մեքենաները բոլոր հատվածներում կանգնած սպասում են։

Նշենք, որ այսօր՝ մարտի 17–ին, Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին։