Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ գիրք նվիրելը հրահրում է պատերազմը, եկեք հիշենք որ 2019–ին ինքը Արցախի մասին գիրք էր նվիրել Պուտինին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
«Եթե անձը գտնում է, որ Արցախի մասին պետական մակարդակով նման գործողություններ անելը հրահրում է պատերազմը, դա նշանակում է ինքնախոստովանական ցուցմունք, ինչի մեջ իրեն շատերը մեղադրում են։ Այս մարդն իր անպատասխանատու գործողություններով, իշխանության գալուց հետո 2018-ից 2020 թվականները հրահրել է պատերազմը, սրանից այն կողմ ինքնախոստովանություն չի կարող լինել։ Ինքը խոստովանում է, որ ինքը այդ ճանապարհով անցել է, որի արդյունքում հայ ազգը կորցրել է Արցախը, լցրել է Եռաբլուրը։ Եվ ո՞վ է այս ամենի համար պատասխանատու՝ ինքը»,–ասաց նա։
Դիտարկմանը, որ պատերազմի մեջ իշխանությունները մեղադրում են նախկին իշխանություններին, Կիվիրյանն ասաց. «Ոչ մեկը չի ասում նախկինները անմեղ են եղել չքնաղ են եղել, բայց կա օրվա իշխանություն։ Պատկերացրեք, 1941–ին Ստալինը կանգներ և մեղավոր հաներ Նիկոլայ երկրորդին, Լենինին, կամ Իվան Գրոզնուն։
2016–ի ապրիլյան դեպքերից հետո արդեն պարզ էր, որ իրավիճակը գնում է պատերազմի։ Դու պետք է ամեն ձև փորձես դիվանագիտորեն ձգել, ռազմական առումով պատրաստվել։ 2016-ից 2020 թվականը 4 տարի է, որից 2 տարին նախկինների վրա է, իսկ մյուս երկու տարին այս իշխանության վրա է։ Եթե իշխանությունը ունի կամք և ցանկություն, մի քանի ամիսը լրիվ բավարար է։
Տղա ջան, դու ունեիր առնվազն երկու տարի, եթե խելք ունենայիր, ավել էլ կձգեիր։ Այդ երկու տարում ի՞նչ ես արել, վերազինվել ես, վերափոխվել ես, նոր ստրատեգիա ես մշակել, նոր ռազմական պլան ես մշակե՞լ»,–ասաց նա։
Կիվիրյանը նկատեց, որ պարտված կողմի քաղաքականությունը մի բան է, իսկ Փաշինյանի արածը լրիվ այլ բան է. «Օրինակ, վերջերս Սիրիայի քրդերը պարտվեցին, ինչ-որ բանի համաձայնվեցին, բայց պարտվելուց հետո ոչ ցանկանում են մոռանալ իրենց պատմությունը, ոչ ցանկանում են կտրվել իրենց մշակույթից և արմատներից, ինչը փորձում է անել Նիկոլ Փաշինյանը։
Հիմա Փաշինյանը փորձում է հայ ազգին կտրել իր պատմական, մշակույթային հիշողությունից, ազգային իդենտիֆիկացիայից, վերածել կամազուրկ մանկուրտի, որին հետաքրքրում է միմիայն իր ստամոքսը լցնելը։ Այո, եթե ազգը պարտվել է, իշխանությունը պետք է վարի բավականին զգույշ քաղաքականություն, բայց ոչ մեկը չի ասում՝ մոռացիր քո արմատները, քո պատմությունը։
Հայությունը երկար հարյուրամյակներ չի ունեցել պետություն, բայց մարդիկ պատմական հիշողությունների հիման վրա դարեր անց կարողացել են վերականգնել։ Եթե դարեր առաջ, երբ մենք չունեինք պետականություն, լինեին Նիկոլ Փաշինյաններ, իրենք ասելու էին՝ դե, Օսմանյան քաղաքացի ենք, երազենք մնանք Օսմանյան քաղաքացի։ Սեֆյան Իրանի կազմում ենք, երազենք, մնանք, ռուսական կայսրության կազմում ենք։ Ու հայությունը երբեք չէր վերականգնելու պետականությունը։ Պետականությունը վերականգնվել է ոչ այն մոդելով, որը քարոզում է Նիկոլ Փաշինյանը։ Եթե իր քարոզած մոդելը լիներ դարեր առաջ, դա տանելու էր բնաջնջման»։
Անդրադառնալով նրան, որ Փաշինյանը հայտարարում է, որ ՔՊ–ից բացի մյուս ուժերի հաղթանակի դեպքում պատերազմ կլինի, և այդ ուժերը պատերազմի կուսակցություններ են, Կիվիրյանն ասաց. «Ինքը իրականում կիրառում է շատ էժանագին մանիպուլյացիա։ Հասկանալով, որ այս պահին հայ ազգը պաթոլոգիկ վախենում է պատերազմից, ինքը փորձում է տանել այդ մոդելով, որ ինքը խաղաղության աղավնին է, իսկ մյուսները պատերազմի ձգտող։ Այնտեղ պատերազմի ձգտողներ չկան, ոչ մեկն իր պես խելապակաս չի»։
Վերլուծաբանը հիշեցրեց, որ 1998-99 թվականներին կար «Նոր ուղի» կուսակցություն, որը քարոզում էր այն ամենը, ինչ որ հիմա Նիկոլ Փաշինյանը կյանքի է կոչում, և այդ կուսակցության նախընտրական շտաբը ղեկավարել է հենց Նիկոլ Փաշինյանը. «Ընդամենը շատ կարճ շրջան, մոտավորապես 2014-ից մինչև 2020 թվականը, այս մարդը փորձում էր խաղալ ազգայնական։ Այդ ժամանակ է մշակվել, այսպես ասած, իշխանափոխության հանձման մոդելը։ Պարզ է, որ հայ ազգը որևէ ձևով չէր ընդունի, եթե ի սկզբանե նրան ասեին, որ Արցախը չի լինելու Հայաստանի կազմում Դրա համար պետք էր խաղալ համատեղ ուժերով ազգայնական։











