Վարչապետի տեղն այնքան նեղ է, որ սկսել է ժողովրդին սպառնալ պատերազմով, սկսել է ասել, որ ոչ միայն պատերազմ է լինելու, այլեւ ինքնիշխանություն ենք կորցնելու։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Պատկերացնում եք՝ ինչ ահավոր սարսափելի մի տեսարան է նա նկարագրում մի բանի համար, որ շարունակի ապրել կառավարական դաչայում և լինի Հայաստանի Հանրապետության վարչապետը և իր քաղաքական միավորը շարունակի միլիարդներով փող իրար մեջ բաժանել ու ապրել։ Երկրորդ դրվագը Փաշինյանի այսօրվա ճեպազրույցից՝ ասում է, որ եթե ես չընտրվեմ ու դուք շարունակեք որպես լրագրող աշխատել, դուք դառնալու եք հաշմանդամ, մեկի թևն է ջարդած լինելու, մեկի ոտքը, մեկը աչքն է կորցնելու, մեկը զոհվելու է։ Այսինքն սպառնում է բոլորին, նրանց, ովքեր խոսելու են։
Այդ դեպքում առաջարկում եմ, որ քաղաքական դաշտը բացես, բանտերում, տնային կալանքների տակ գտնվող անձանց ազատիր, թող քաղաքական պայքար ընթանա։
Սիրելի հայրենակիցներ, Հայաստանին ոչ մի պատերազմ չի սպասվում, եթե Նիկոլ Փաշինյանը չընտրվի։ Մեծ հույսեր ունենք, որ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվի։ Եվ մենք մեր ինքնասիրությունը կվերականգնենք։ Այս նվաստացումներին վերջ պետք է լինի, թե չէ, սա պատերազմի հետ կապ չունի, սա պատերազմի հետ կապ չունի, սա թուրք–ադրբեջանական փափուկ ուժի կիրառում է հայկական տիրույթում, հայերի իշխանության միջոցով»,– ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։











