Հստակ է, որ ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարևան երկրներից, իսկ դա ենթադրում է ուղիղ պատերազմ, այսինքն նոր բան այստեղ ասելու կարիք չկա։ Այս մասին, այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ եթե խորհրդարանական ընտրություններում այնպես ստացվի, որ հաղթանակ տանի գործող ընդդիմությունը, ապա աշնանը Հայաստանին պատերազմ է սպառնում։
Հարցին՝ ո՞վ է ասել, որ տարածքային պահանջ կա հարևան երկրների նկատմամբ, նա պատասխանեց. « Բա եթե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը ասում է՝ ես ղեկավարում եմ շարժում, որը չի շարունակելու ղարաբաղյան շարժումը, իսկ գրեթե բոլորն ասում են, որ պետք է շարժումը շարունակվի։
Դրանք քաղաքական գնահատականներ չեն, քաղաքական գնահատականները պիտի լինեն պատասխանատու»։
Ինչ վերաբերում է նրան, որ պատերազմի մասին վարչապետի պնդումը քաղաքական գնահատականներ են, ոչ մի փաստական բան չկա, Պապիկյանն արձագանքեց. «Ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմի, նոր բան չեմ ասում»։











