Փաշինյանը չէ՞ր մեզ և՛ 2018-ին, և՛ 2021-ին նույն խաղաղությունը խոստանում, բայց 3 պատերազմ բերեց: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
«Այսօր նորից նոր հանդգնությամբ նա խոստանում է մեզ խաղաղություն, իսկ ի՞նչ խաղաղություն է խոստանում նա, ասում է՝ եկեք պայմանավորվենք Ադրբեջանի հետ առանց երաշխավորների, եկեք պայմանավորվենք Հեյդար Ալիևի որդու՝ Իլհամ Ալիևի հետ առանց երաշխավորների։
Ապագա իշխանությունների հիմնական գործիքակազմը լինելու է ուժեղ դիվանագիտությունը, որն, ի տարբերություն Փաշինյանի թույլ խաղաղության, առաջարկում է երաշխիքների վրա հիմնված խաղաղություն։ Ի տարբերություն Փաշինյանի թույլ խաղաղության, որտեղ մենք բոլորս Հեյդար Ալիևի որդու հույսին ենք լինելու, մեր առաջարկն է երաշխիքներով խաղաղություն։ Մեկից ավելի երաշխավորը կլուծի Հայաստանի անվտանգային երկարաժամկետ հարցերը, իսկ այդպիսի երաշխավորներ կան։ Հայաստանը վերածվելու է խաղաղության օազիսի տարածաշրջանում, ուժեղ առաջնորդության դեպքում»,– ասել է նա։











