Ռումինայի նախկին վարչապետ Էմիլ Բոկին նկարահանել են մերկ` հեղինակավոր սպորտային ակումբներից մեկի հանդերձարանում, իսկ այնուհետեւ եթեր են թողարկել երկու հեռուստաընկերություններով, բացի այդ մեկնաբանել են:

Նման վարմունքի համար հեռուստաընկերություններին պատժել են. OTV հեռուստաընկերությանը տուգանել են 200 հազար ռումինական լեյի չափով (6,6 հազար դոլար), իսկ Antena 1 հեռուստաընկերությունը զրկվել է փրայմ-թայմում եթերային 10 րոպեից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ռումինական հասարակությունը հեռուստաընկերությունների «համարձակ քայլին» միանշանակ չեն արձագանքել:

Հեռուստաընկերությունները բազմաթիվ բողոքներ են ստացել հեռուստադիտողներից: