Այն պահին, երբ կանադական CBC հեռուստաընկերության նկարահանող խումբը դրսում ռեպորտաժ էր պատրաստում  երկրում տնտեսական իրավիճակի մասին, տեսախցիկը հետին պլանում ֆիքսել է քայլելու ժամանակ բջջայինով sms հաղորդագրություն հավաքող մի կնոջ, ով այնքան տարված է եղել դրանով, որ թավալգլոր վայր է ընկել աստիճաններով:

Լրագրողը, եւ նույնիսկ օպերատորը, ոչինչ չեն նկատել, սակայն հետո, երբ կադրերը հայտնվել են եթերում, իսկ հետո նաեւ` համացանցում,  դրանից հետո բուռն քննարկումներ են սկսել  քայլելու ժամանակ sms-ով հրապուրվելու վտանգների մասին:
Վերջերս Նյու Յորքի օրենսդիրները հանդես էին եկել քայլելու ընթացքում sms-ով տարվելը պաշտոնապես արգելելու եւ նման դեպքերում տուգանք կիրառելու նախաձեռնությամբ, սակայն այդ նախագիծը լայն աջակցություն էր ստացել, հիշեցնում է NEWSru.com-ը: