Որտեղ մեր քաղաքական միավորը ներգրավված կլինի, ես ձեզ վստահեցնում եմ, որ այն բովանդակությունից, որ Նիկոլ Փաշինյանը խոսում է, դրանից լավ բովանդակություն կարող ենք ունենալ։ Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ խաղաղության շուրջ պայմանավորված բովանդակությունը կփլուզվի, եթե ՔՊ–ն չվերընտրվի։

«Հիմա ի՞նչ բովանդակություն է պայմանավորվել Հայաստանը։ Ուրեմն, ես ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը որևէ բովանդակություն չի պայմանավորվել։ Ադրբեջանի կողմից եղել են պայմաններ, այդ պայմանները Հայաստանը մերժել է, փորձել է բանակցել, բանակցել, և մի օր՝ անցյալ տարի հունվարին հայտարարել է, որ ինքը տոտալ համաձայնվում է Ադրբեջանի  բոլոր պահանջներին և նախագիծը ուղարկել է Ադրբեջան։ Ինչ բովանդակության մասին է պայմանավորվել Փաշինյանը, պայմանավորվել է, որ պետք է քրեական գործեր հարուցենք և պատժենք մեր զինվորականներին։ Բովանդակության մի մասը, որ համաձայնվել են, նրա մասին է, որ Հայաստան–Ադրբեջան սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չպետք է լինեն, իսկ դա ո՞րն է, որ մեր թոռները 50–100 տարի հետո ուզենան ամերիկյան բազա դնեն կամ ֆրանսիական, չենք կարողանա, քանի որ հիմա ըստ այդ բովանդակության, մենք ինքնիշխան երկիր չենք այլևս։

Հաջորդ բովանդակությունը, որ Արարատ լեռան նկարը հանվում է սահմանային կնիքի վրայից ու միակ մարդը, որ դիմում է դատարան Հայաստանում, դա ես եմ։ Էլ ի՞նչ բովանդակություն է պայմանավորվել, որ նաև զինանշանի վրայից ընտրություններից հետո, եթե ինքը ընտրվի, զինանշանի վրայից էլ է հանելու, ես ուզում եմ, որ զինանշանի վրայից դուրս չգա Արարատ լեռան նկարը։

Մենք ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը չընտրվի, ես համաձայն չեմ այդ բովանդակության հետ»,– ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։