Մեր իշխանությունը պատերազմ չի բերել, պատերազմը հետևանք է եղել. ամենապարզունակ և միամիտ քայլը կլինի ասել, որ էսինչը կամ էնինչը պատերազմ է բերել, պատերազմը հետևանք էր։ Այս մասին այսօր՝ մարտի 23–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզոյանը։

«Այո, պատերազմը մեր օրեք է եղել, բայց անհեթեթություն է ասել, թե դուք եք բերել պատերազմ։ Դա հետևանք է 30 պլյուս տարիներ, այդ թվում ես, սխալ քաղաքական մտքի շրջանակներում մնալու, չհասկանալու հետևանք է, որ պետք է այդ հարցը լուծվեր և այլ կերպ չէր կարող լուծվել և այլն»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ անգամ իշխանության սած խաղաղությունն այսօր հնարավոր չէ, որ իրագործվի, Միրզոյանն ասաց. «Կարելի՞ է արդյոք ձեր ասածից բխեցնել հետևյալը, որ քանի որ մենք տեսնում ենք, որ նույնիսկ խաղաղության ասողները խաղաղության մեջ չեն կարողանում մնալ, եկեք հենց հիմիկվանից թևերներս քշենք ու մտնենք պատերազմի մեջ։ Ինչքան հնարավոր է, պետք է պահել մեր խաղաղությունը»։