Պաշտոնական Երևանը շարունակում է աշխատել Ադրբեջանում պահվող հայերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների ազատ արձակման ուղղությամբ։ Այս միտքը մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը հավաստիացրել է, որ նախընտրում է աշխատել, այլ ոչ թե խոսել։ Ողջունելով չորս քաղաքացիական անձանց ազատ արձակումը՝ նախարարն ընդգծել է, որ բոլոր գերիների ազատումը կամրապնդի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը։ Նրա խոսքով՝ աշխատանքները շարունակվում են, սակայն դեռ արդյունք չկա։