Քաղաքական հայտարարություն է ընդամենը, և վերջ: Այս մասին այսօր՝ մարտի 23–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ եթե «Քաղաքացիական պայմանագիրը» չընտրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա սեպտեմբերին պատերազմ կլինի:

«Խոսքը խաղաղության, հաստատված խաղաղության և այն փայփայելու մասին է, իսկ այն հայտարարությունները, որոնք հնչում են ընդդիմադիր դաշտից, մեր ընկալմամբ՝ չունեն այլ որակում, քան խաղաղությունը վտանգող: Հետևաբար քաղաքական դեմքերն ազատ են անել քաղաքական հայտարարություններ։

Վարչապետը նաև շարունակել է, որ խաղաղությունը ռևիզիայի ենթարկելը պատերազմի դուռ բացելու վտանգ է պարունակում։ Այո, դա այդպես է մեր ընկալմամբ»։