Գիտնականները Մադագասկար կղզու վրա փոքրիկ արարած են հայտնաբերել. դա քամելեոն է, որն ունի ընդամենը 16 միլիմետր երկարություն: Այն գիտությանը մինչ այժմ հայտնի ամենափոքր քամելեոնն է:
Brookesia micra-ն պատկանում է փոքր քամենլիոնների տեսակին, որը տարածված է Մադագասկարի հյուսիսային շրջաններում:
Այժմ Brookesia micra-ն հավակնում է «ամենափոքր սողուն կոչմանը», որի համար պայքարում է նաեւ 16-ից 18 միլիմետր երկարություն եւ 0,2 գրամ քաշ ունեցող գաճաճ գեկոնը: 2001-ին Բրիտանական կղզիներում հայտնաբերված այդ սողունը գտնվում է վերացման վտանգի տակ, գրում է «Ռոսբալթ»-ը:











