Նիկոլ Փաշինյանը հայկական դաստիարակության կոդ չունի. այս մարդը հայության հետ կապ չունի։ Այս մասին այսօր՝ մարտի 24-ին, «Մեծ քաղաքականություն» փոդքաստի 3-րդ էպիզոդում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով արցախցի Արմինե Մոսիյանի նկատմամբ մետրոյում Փաշինյանի վարքագծին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան արձագանքեց այդ դեպքին, նշելով, որ նմանատիպ դեպքերի արդյունքում է Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը պատռվում է. «Երեխայի ներկայությամբ, մանկահասակ երեխայի ներկայությամբ, մոր վրա մատ թափ տալը, սա ոչ քաղաքական է, ոչ մարդկայինը, սա ոչ էլ տղամարդկայինը, ոչ մի տիրույթում չի տեղավորվում և հասկանալի չի կարող լինի իր վարքագիծը, ուզում է 10 հազար անգամ հետո ներողություն խնդրի, այ հենց այդ իրավիճակներում է, որ Նիկոլ Փաշինյանի իրական դեմքը պատռվում է, ինքը կարող է հետո գնալ զսպել իրան, լայվ մտնել, ներողություն խնդրել, հետո նորից ստատուս գրել, բայց հենց այդ իրավիճակում է, որ իր ամբողջական իրական դեմքը երևացել է փոքր երեխայի ներկայությամբ։ Երբ կինը ասում է՝ ափսոս երեխայիս հետ պետք է գնանք շախմատի մրցումների ուշանում ենք, թե չէ հենց ձեզ տեսնելիս դուրս կգանք, խնդրում եմ մի շարունակեք. բավականին կոռեկտ ասում է՝ մի շարունակեք, ինքը նորից հրահրում»։
Երկրորդ նախագահը հիշեցրեց նաև Փաշինյանի ավտոշարասյան կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելու դեպքին. «Իր շարասյունը վրաերթ է կատարում հղի կնոջ վրա, 200 մետրի տարածության վրա հիվանդանոցից, ամենից լավ հիվանդանոցներից մեկից և շարասյուն անցնում գնում է, նույնիսկ շարասյանի մեջ գտնվող բժիշկին չի թողնում հղի կնոջ մոտ, սա է Նիկոլ Փաշինյանը, հետո փորձում է ինչ-որ բացատրություն տա, բայց ինքը սա է, 5000 երիտասարդի գլուխ կերած մարդը, հետո գնում էր այդ գերեզմաններում և այսպես ձևական ինչ-որ ծնկի գալով և այլն։
Ի՞նչ է ասում Արմինեին, ասում է՝ դուք փախածներով։ Բացի նրանից, որ ինքը զոհվածի դուստր է, այսինքն ի՞նչ է ինքը պատկերացրել, որ էթնիկ զտման ենթարկման ժամանակ, այսինքն երբ որ ադրբեջանական զորքը արդեն Ստեփանակերտում էր, իրենք բոլորը պետք է մնային ընդհանրապես ոչնչանային, որ ինքը նոր հանգիստ իր համար ապրեր։ Ի՞նչ է ասում, ասում է դուք փախել եք, չի ասում է, Ադրբեջանը էթնիկ զտում է իրականացրել, ու այս համատեքստում ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ սկզբում ասում էին, որ էթնիկ զտում է եղել, հետո բառապաշարը փոխեցին, ասեցին Արցախից բռնի տեղահանված, հետո Արցախը զեղչեցին, հիմա միայն Ղարաբաղ են ասում, Լեռնային Ղարաբաղ էլ չեն ասում, ասում են Ղարաբաղից Հայաստան տեղափոխված, արդեն բռնի տեղափոխված էլ չի, ուղղակի Հայաստան տեղափոխված է։ Մարդիկ զոհված էին, բարեկամներս այնտեղ էին, ու այդ 9 ամսվա ընթացքում մատը մատին, ինքը կոնկրետ և ՔՊ-ն չխփեց, նույնիսկ հումանիտար օգնություն հասցնելու համար, և դրանից հետո ասել փախա՞ծ եք, ուրեմն այդ կինը պետք է այդ փոքր երեխայի հետ մնար այնտեղ, որ դու հանգստանայիր»։











