Նիկոլ Փաշինյանը պարտվում է մենամարտը ՀՀ քաղաքացիների հետ։ Այս մասին, այսօր՝ մարտի 25–ին, Կոմիտասի անվան պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Այն բոլոր տեսարանները, որոնք մենք տեսնում ենք, այսպես ասած, «ախմախ ավտոբուսի» շրջանառության ժամանակ, վկայում են մեկ բանի մասին, որ այն, ինչ-որ սարքած չի, վատ է Նիկոլի համար, իսկ սարքած չի լիքը բան և չեն կարում ամեն ինչ սարքեն։
Այն, որ մենամարտը ՀՀ քաղաքացու հետ Նիկոլը պարտվում է, սա չի նշանակում, որ նա պարտվելու է ընտրությունների անպայման։ Մեր առաջարկը քաղաքական ուժի մեջ է, որ առանց փողոցային պայքարի, իմպիչմենտի առիթով նախաձեռնված փողոցային ճնշման ոչինչ չի ստացվելու։ Ի դեպ նախընտրական, ընտրական և հետընտրական փուլերում ընդդիմության ընդհանուր հաղթանակի հետ կապված որևէ ինքնահանգստության փորձ ես կհամարեմ հանցավորություն, նաիվություն և հանցավորության աստիճանի միամտություն։
Տեսեք, մետրոյում աղմուկ հանած դեպքն այն մասին էր, որ Հայաստանում կան մարդիկ, որոնք չեն վախենում խոսել, և որքան էլ Նիկոլը փորձում է վախի մթնոլորտ սերմանել, որքան էլ իր սպասարկուները ասում են՝ գիտեք, դա ժողովրդավարություն է, այդպես ամենամեծ ժողովրդավարությունը մեր ժամանակ էր, ես կրթության նախարար էի, Բաղրամյանում ինչ ասես ինձ չէին գոռում։
Դուք պատկերացնո՞ւմ եք Նիկոլին ինչեր են գոռալու մի գեղեցիկ օրը։ Ի դեպ, արդեն գոռացել են նախորդ ընտրություններում»,– հայտարարեց Աշոտյանը։











