Խորհրդարանում այսօր՝ մարտի 25–ին, մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել է 20 պատգամավոր:
Ընդդիմադիր երկու խմբակցությունների («Հայաստան» և «Պատիվ ունեմ») պատգամավորները չեն մասնակցում հարցուպատասխանին։
Առաջին 10 հերթագրվածներն են՝ Հայկ Սարգսյանը, Բաբկեն Թունյանը, Ջուլիետա Ազարյանը, Լիլիթ Մինասյանը, Հայկ Կոնջորյանը, Արփինե Դավոյանը, Հակոբ Ասլանյանը, Զարուհի Բաթոյանը, Սերգեյ բագրատյանը և Մարիա Կարապետյանը։











