Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր տեղի է ունցել Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով առաջին դատական նիստը։ Գործով դատավոր Գևորգ Մանուկյանն ինքնաբացարկ է հայտնել՝ բավարարելով փաստաբանների միջնորդությունը։
Գևորգ Մանուկյանն իր խոսքում նշել է, որ վարույթի նյութերում առկա տվյալների համաձայն, թմրանյութի չհյատնաբերման փաստի առթիվ պաշտոնեական անփութության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ քննիչների կողմից պաշտոնեական անփութություն թույլ տալու ենթադրյալ հանցանքի կապակցությամբ։
Նշենք, որ ավելի վաղ քննչական կոմիտեն չէր մեկնաբանել տարածված լուրերը, որ կորել է Արշակ սրբազանի գործով միակ իրեղեն ապացույցը՝ մար
<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/S4SlU9eY91A?si=4aY7ZCiG4KSVfAEB" title="YouTube video player" frameborder="0" allow="accelerometer; autoplay; clipboard-write; encrypted-media; gyroscope; picture-in-picture; web-share" referrerpolicy="strict-origin-when-cross-origin" allowfullscreen></iframe>
իխուանայի գլանակը։











