Կանազ մշակույթի տանը հրդեհաշիջում է իրականացնում ՓԾ 13 մարտական հաշվարկ: Փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր, հայտնել է ՆԳՆ խոսնակը։

««Կանազ» մշակույթի տան մոտ գտնվող 2 շենքերի բնակիչները տարհանվել են։ Այժմ հրդեհաշիջում է իրականացնում 13 մարտական հաշվարկ։ Փրկարարները կանխել են կրակի տարածումը դեպի բնակելի շենքեր»,– լրագրողներին ասել է Նարեկ Սարգսյանը։

Ըստ նախնական տվյալների՝ Կանազ մշակույթի տանը բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

Սարգսյանի խոսքով` շենքը գրեթե ամբողջությամբ այրվել է, հրդեհի պատճառների մասին դեռ վաղ է խոսել.

«Բարդություն է առաջացել, քանի որ շենքն ունի բաղդադային հատված, որը շատ ավելի հեշտ է այրվում։ Այդ հատվածում այժմ նաև քանդման աշխատանքներ են իրականացվում»։