Կառավարության շենքի դիմաց, այսօր՝ մարտի 26–ին, բողոքի ակցիա են կազմակերպել դեռեւս 2024–ի նոյեմբերին անչափահաս Ռոբերտ Ռուբենյանին սպանելու մեջ մեղադրվող Տիգրան Մաթևոսյանի բարեկամները։
Նրանցից Արթուր Խաչատրյանը NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «2024–ի նոյեմբերի 8-ին Արտաշատում եղել է դեպք, մահացել է երկու անձ մեկը իմ եղբայրը՝ Արտակ Մաթևոսյանը, մյուսը 15 տարեկան Ռոբերտ Ռուբենյանը. Արդեն 1,5 տարի է՝ կատարում է միակողմանի թերի քննություն։ Մենք բազմիցս դիմումներ ենք ներկայացրել դատախազություն, Քննչական կոմիտե, պարոն Փաշինյանը։ Մեզ քննչական կոմիտեն ասում է՝ կարող՞ եք ապացուցել։ Մենք քննիչ չենք, որ ապացուցենք, Մենք սկզբից մի քանի ամիս ոչ մի բան չգիտեինք, տեղյակ չէինք։
Հիմա մենք ուզում ենք, որ դատը կանգնեցվի, քննություն տարվի, որովհետև իրական կրակողը չկա, իրական հանցագործը չկա, երկրորդ զենքը չկա գործի մեջ, երրորդ զենքը չկա գործի մեջ, ու սենց միակողմանի, փնթի քննություն է գնացել։ Քննիչը թաքցնում է իրականությունը։ ինչի՞ չկա երկրորդ զենքը, ինչի՞ մատնահետքեր չի վերցրել, զենքը որ բերեին, մատնահետքեր վերցնեին, այլ բան է»։
Հարցին՝ Ձեր կարծիքով ինչո՞ւ են քննությանը այսպիսի ընթացք տալիս, ն ակցիայի մասնակիցը պատասխանեց. «Մենք էլ ենք ուզում հասկանան, թե ով է հետևները կանգնած։ Կաշառք հաստատ չի, որովհետև կաշառք վերցնողը վախենալով է գործ անում։ Իսկ այս մարդը բացահայտ է գործում։ Ասում ենք՝ վկա ունենք, ասում է՝ ու՞մ կողմից է։ Ասում ենք՝ Արտակ Մաթևոսյանի, ասում է՝ լավ, թող մնա հետո դատարանում։ Ո՞նց հետո, մենք մի անգամ սրա առիթով ցույց արեցինք Արտաշատի դատախազության դիմաց, որ ինչի պիտի վկաներ չհարցաքննի քննիչը։ Կալանավորներին բերեցին չորս հոգի, որ վկայություն տան, բայց արդեն մեղադրանք առաջադրած էր։ Դու բերում ես ցուցմունք վերցնե՞ս, թե՞ արդեն մեղադրանքը պատրաստի դրել ես ու վերջ»։











