«18 արդարների» գործով դատական նիստը շարունակվում է: Նախագահող դատավորը Կարեն Ֆարխոյանն է:
Նիստի սկզբում դատավորը դժգոհություն է հայտնել, որ տնային կալանքի տակ գտնվող ամբաստանյալներին ուղեկցող ոստիկանները նրանց բերում են մինչև դատարանի բակ, որտեղ վերջիններս հանգիստ զրուցում են ներկաների հետ։ Դա անթույլատրելի է, խափանման միջոցի իմաստը կորչում է, հայտարարել է դատավորը։
Պաշտպանական կողմն ու ամբաստանյալները դատավորին նկատել են, որ իրենք պարզապես բարևում են և կիրթ վարքագիծ դրսևորում։ Եթե դատարանին դա այդքան դուր չի գալիս, թող հետնամուտքից ներս բերեն։ Դատավորը նշել է, որ դրա անհրաժեշտությունը չկա, պարզապես ոստիկանությունը կարող է գործել ավելի օպերատիվ։
Լրահոսը լրացվում է:











