Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը որեւէ վատ բան չի տեսնում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վարքագծում, որը պատասխանել էր փողոցում անպարկեշտ արտահայտություններ թույլ տված անձին։

«Բոլոր նրանք, ովքեր ականատես են եղել դրան, հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել եւ ինչու»,- ասել է նա մարտի 27-ի ճեպազրույցի ժամանակ։

Ռուբինյանի կարծիքով՝ Սիմոնյանին սադրել են։ Լրագրողները նշել են, որ Սիմոնյանն ինքն է սադրել իրենց՝ հրաժարվելով տեսնել ցուցարարներին։ «Սա կապ չունի նկարագրվող միջադեպի հետ»,- ավելացրել է Ռուբինյանը։

Հարցին, թե արդյոք նման վարքագիծը հարիր է ԱԺ նախագահին, Ռուբինյանը պատասխանել է հենց լրագրողներին կշտամբելով։