Ուկրաինացի Վիտալի Կլիչկոն պաշտպանեց գերծանրքաշային կարգի WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մյունխենում կայացած մենամարտից առաջ բրիտանացի հավակնորդ Դերեկ Չիսորան հերթական անպատկառ քայլին դիմեց` ջրով թքելով Վիտալի Կլիչկոյի եղբոր` Վլադիմիր Կլիչկոյի դեմքին: Նախորդ օրը կայացած կշռման արարողության ժամանակ էլ Չիսորան ապտակել էր Վիտալի Կլիչկոյին, ինչի համար տուգանվեց 50 հազար դոլարով:
Վիտալին ռինգում չկարողացավ պատժել այդ ամենի համար Չիսորային: Աշխարհի չեմպիոնը նոկաուտի ենթարկել մրցակցին չկարողացավ եւ առավելության հասավ միավորներով` 118:110, 118:110, 119:111.











