Երևանի ճարտարապետական դիմագիծը համալրվում է մի նախագծով, որտեղ հայկական ավանդական տուֆը, ազգային մոտիվներն ու բիոնիկայի ֆուտուրիստական լուծումները հանդիպում են մեկ կետում։ Պարոնյան 15/5 հասցեում՝ Հրազդանի կիրճի հարևանությամբ, վեր է խոյանում Parajanov Club House-ը։ Սա Հայաստանում առաջին «քլաբ հաուսն» է, որը կառուցում է գործարար, բարերար Ռուբեն Գրիգորյանի հիմնադրած «Rutsog Invest» ընկերությունը։ Համալիրի տեղանքն ընտրված է այնպիսի հաշվարկով, որ բնակիչը լինի քաղաքի կենտրոնում, սակայն միևնույն ժամանակ՝ բնության խաղաղության մեջ։


«Տեղադիրքը վճռորոշ նշանակություն ունի. բնակարանը պետք է գտնվի բնության գրկում, հանգիստ միջավայրում, բայց միևնույն ժամանակ մոտ լինի քաղաքի կենտրոնին։ Քլաբ հաուսի գաղափարն այն է, որ ձեր բնակարանում ոչ ոք չխաթարի ձեր և ձեր ընտանիքի անդորրը։ Այստեղ ամեն ինչ նախատեսված է բնակիչների հարմարավետության համար՝ խաղահրապարակներից մինչև ավտոկայանատեղի և այլ ենթակառուցվածքներ։ Մենք ստեղծել ենք միջավայր, որտեղ թե՛ բնակիչները, թե՛ նրանց հյուրերն իրենց առավելագույնս հարմարավետ կզգան», NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Rutsog Invest» հոլդինգի և «RID» ընկերության հիմնադիր Ռուբեն Գրիգորյանը։


Parajanov Club House-ը սոսկ շինարարական նախագիծ չէ, այլ էսթետիկ արժեքների վերաիմաստավորում։ Ըստ հեղինակների՝ նպատակը ոչ թե քառակուսի մետրեր վաճառելն է, այլ քաղաքային միջավայրին նոր որակ հաղորդելը։ «Գաղափարախոսությունը պետք է կանխորոշի նպատակները։ Հարցն այն է՝ մենք ուզում ենք պարզապես գումար վաստակե՞լ, թե՞ նոր խոսք ասել ճարտարապետության մեջ։ Մեր նպատակն է Երևան բերել այնպիսի ինժեներական և քաղաքաշինական լուծումներ, որոնք օրինակելի կլինեն։ Մենք չենք առաջնորդվել ամեն մի սանտիմետրից շահույթ կորզելու մտայնությամբ, այլ արել ենք ամեն ինչ, որպեսզի շենքը լիարժեք ծառայի իր նպատակին և ապահովի բացառիկ կոմֆորտ»,– ասաց Ռուբեն Գրիգորյանը։
.jpg)
Անվան ընտրությունը նույնպես խորհրդանշական է։ Հարևանությամբ գտնվող Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանը հուշել է ոչ միայն անունը, այլև նախագծի «դիմանկարը»։ Ինչպես մեծ արվեստագետն էր էությամբ հայ, բայց մտածողությամբ ու ապրելակերպով միջազգային, այնպես էլ այս դե լյուքս դասի համալիրն է համադրում ազգային ժառանգությունն ու գերժամանակակից տեխնոլոգիաները։
.jpg)
Համալիրի կառուցապատող «Rutsog Invest»-ը, որը հայտնի է Moscow’s St. Regis Hotel, Nikolskaya Plaza, Olympic Plaza և այլ հայտնի նախագծերով, այստեղ ևս կիրառել է անզիջում որակի սկզբունքը։ Parajanov Club House-ի ճարտարապետ Զազա Վերուլաշվիլի խոսքով՝ կիրառվել են մոնոլիտ կառուցվածքի դասական տեխնոլոգիաներ, որոնք պահանջում են հսկայական քանակությամբ ամրաններ և բարձրորակ բետոն։ Եթե ստանդարտ շինարարության մեջ օգտագործվում է 150-160 կգ ամրան՝ մեկ խորանարդ մետրի համար, ապա Parajanov Club House–ի դեպքում այդ ցուցանիշը հասնում է 280 կգ-ի։ «Պատվիրատուն գնաց լրացուցիչ ծախսերի՝ հանուն անվտանգության և հստակության։ Ընտրվել են լավագույն նյութերը՝ բնական քար, «Schüco» ապակեպատման համակարգեր և «Mitsubishi» վերելակներ. սրանք երկարակեցության և գեղեցկության երաշխիք են»,– նշեց Զազա Վերուաշվիլի։

Շինարարության կառավարման հարցում ընկերությունը հենվում է իր տասնամյակների փորձի վրա՝ վստահեցնելով, որ օգտագործվող նյութերը «հավերժական» են։ Շինարարության ղեկավար Միրո Պետկովիչը նշում է, որ հոլդինգը ոչ միայն կառուցում է, այլև հետագայում շահագործում է իր նախագծերը։ 30 տարվա փորձը թույլ է տալիս ընտրել այնպիսի որակյալ նյութեր, որոնք տասնամյակներ անց էլ չեն մաշվում։
27 հարկանի համալիրում յուրաքանչյուր դետալ՝ Mitsubishi վերելակներից մինչև Schneider Electric և Siemens համակարգեր, ապահովում են եվրոպական և ամերիկյան առաջատար ստանդարտները։ Հսկայական համայնապատկերային պատուհանները ոչ միայն բացում են տեսարան դեպի Հրազդանի կիրճ և Արարատ լեռը, այլև ապահովում են բնակարանների բնական լուսավորությունը։ Հատուկ ուշադրության է արժանի ճակատային հատվածը։ Schüco ընկերության նախագծերի ղեկավար Ստանիսլավ Ֆրանցուզովի խոսքով՝ Schüco-ն արդեն 75 տարի ապակեպատման ոլորտի առաջատարն է, բայց այս նախագիծն իրական մարտահրավեր էր։ «Պետք էր ստեղծել «կամերային» միջավայր, որը ներդաշնակ կլիներ բնության հետ։ Ստանդարտ տարբերակները բավարար չէին, ուստի մշակեցինք հատուկ լուծումներ, որոնք թույլ տվեցին շենքը «անտեսանելի» կերպով ինտեգրել միջավայրին։ Սա Երևանում առաջին նախագիծն է, որն ամբողջությամբ իրականացվում է կառուցվածքային ապակեպատմամբ»,– նշեց նա։


Parajanov Club House-ում կա 125 բնակարան, որոնց մեծ մասն արդեն վաճառվել է։ Մնացել են քիչ թվով բնակարաններ։ Համալիրի շինարարությունն արդեն ավարտական փուլում է և շահագործման կհանձնվի այս տարի։
Ի դեպ, «Տուն Էքսպո»-ի շրջանակներում գործում են բացառիկ առաջարկներ ու զեղչեր։ Սա հիանալի հնարավորություն է դառնալու Երևանի ամենաոճային հասցեի բնակիչը։











