WBC վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մենամարտում ուկրաինացի Վիտալի Կլիչկոյին պարտվելուց հետո բրիտանացի Դերեկ Չիսորան մամուլի ասուլիսի ժամանակ ծեծկռտուք է սարքել գերծանրքաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն, բրիտանացի Դեւիդ Հեյի հետ, որը Մյունխեն էր ժամանել որպես մեկնաբան:
Չիսորան մենամարտի է կանչել Հեյին, որն էլ ի պատասխան, ասել է, թե Չիսորան անհաջողակ է:
Դրանից հետո սկսված եւ մոտ հինգ րոպե տեւած ծեծկռտուքի հետեւանքով դեմքի վնասվածք է ստացել Հեյի մենեջեր Ադամ Բուտը, իսկ Հեյը տեսախցիկի շտատիվով փորձել է հարվածել Չիսորայի մարզիչ Դոն Չարլզին: Դրանից հետո Չիսորան սպառնացել է սպանել Հեյին, հաղորդում է Daily Mail-ը:
Ոստիկանությունը տեղ է հասել միջադեպի ավարտից հետո: Իրավապահ մարմինները թույլ չեն տվել Չիսորային մեկնել Մյունխենից: Նա պետք է ցուցմունք տա:











