«Ինչպես Հայաստանի կրթական էկոհամակարգը կարող է խթանել նորարությունը, ձևավորել համաշխարհային մակարդակով մրցունակ աշխատուժ և նպաստել կայուն տնտեսական աճին»․ այսօր մեկնարկել է «MindX 2026» միջազգային կրթական երկօրյա համաժողովը, որը մեկ հարկի տակ է հավաքել կրթության, տեխնոլոգիաների և բիզնեսի ոլորտի առաջատարներին։

«MindX 2026 միջազգային կրթական համաժողովը կոչված է միավորելու բոլոր այն մարդկանց, ովքեր հետաքրքրված են կրթական ոլորտով կամ պետք է հետաքրքրված լինեն, որովհետև մենք խորը համոզմունք ունենք, որ կրթությունը բոլորիսհավաքական պատասխանատվությունն է։ Շատ կարևոր է, որ համաժողովը լինի պետության, բիզնեսի, կրթական գործիչների համատեղ երկխոսության վայր, որտեղ բոլորը միասին կկարողանան ուրվագծել մարտահրավերները և հասկանալ, թե ինչպիսի կրթություն ենք ուզում մեր և մեր երեխաների համար»,–նշեց  «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» գլխավոր գործառնական տնօրեն Գոռ Նազարյանը։

MindX 2026-ը, կազմակերպիչների՝ «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ի և «Հայաստանի կրթականնախաձեռնության» ղեկավարների խոսքով, կարող է ամենամյա համաժողով դառնալ՝ հարթակ, որտեղկմիավորվեն կրթությունն ու նորարարությունը։

Համաժողովի օրակարգում հարցն է՝ ինչպե՞ս է արհեստական բանակությունն օրեցօր ավելի արմատավորվում մեր առօրյայում և արդյո՞ք Հայաստանի կրթական համակարգը համապատասխանում է ձևավորվող նոր տենդենցներին։

«Հասկացանք, որ պետք է ստեղծենք մի հարթակ, որտեղ կարող ենք խոսել այս թեմաների շուրջ, այդ հարցերի մասին բարձրաձայնել։ Ես կարծում եմ, հիմա ոչ ոք չունի պատասխանը հարցի, թե ինչպիսին պետք է լինի կրթական համակարգն այս փոփոխված աշխարհում։ Այդ պատճառով էլ համաժողովը «MindX»՝ մտքի խաչմերուկ է կոչվում»,–նշեց «Հայաստանի կրթական նախաձեռնության» հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։

Համաժողովը հյուրընկալել է տեղական և միջազգային այնպիսի փորձագետների, ինչպիսիք են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Համաշխարհային բանկի կրթության գլոբալպրակտիկայի ավագ տնտեսագետ Ռենատա Լեմոսը, ՏՀԶԿ կրթության և հմտությունների վարչության տնօրեն Անդրեաս Շլայխերը, Teach For All–ի Եվրոպա տարածաշրջանի ղեկավար Անդրեա Պաստորելլին և այլք։