Կայուն և խնայող լուծումներով հայտնի «Սոլար Սիթի» կառուցապատող ընկերությունը հայտարարում է իր հերթական՝ թվով 5-րդ նախագծի նախավաճառքի մեկնարկի մասին։ Նոր բնակելի համալիրն առաջին անգամ հանրությանը ներկայացվեց «Մերիդիան» էքսպո կենտրոնում ընթացող «Տուն Էքսպո 2026»-ի շրջանակում։
Փորձառություն և կայունություն
2018 թվականից շուկայում իր հաստատուն տեղը զբաղեցնող ընկերությունն արդեն ունի հաջողված պատմություն։ Վերջերս շահագործման հանձնված Աջափնյակ և Նոր Նորք վարչական շրջանների նախագծերից հետո, ընկերությունն այս տարվա գլխավոր մեկնարկը համարում է Դավթաշենի նոր համալիրը, որի շինարարությունը կսկսվի արդեն մոտակա ամիսներին։
«A+» դասի էներգախնայողություն
Նոր համալիրը բաղկացած է լինելու 12 և 14 հարկանի երկու մասնաշենքերից՝ ընդհանուր 365 բնակարանով։ Այն կառուցվելու է Դավթաշենի ամենազարգացող հատվածներից մեկում՝ Տիգրան Պետրոսյան փողոցում։ Ինչպես ընկերության նախորդ բոլոր կառույցները, այս մեկը նույնպես առանձնանում է իր բարձր որակով և էներգաարդյունավետությամբ՝ համապատասխանելով էներգախնայողության միջազգային «A+» դասին։
Խելացի պլանավորում՝ յուրաքանչյուր քառակուսի մետրի համար
«Սոլար Սիթիի» մասնագետները նախագծման փուլում առաջնորդվել են «խելացի պլանավորման» սկզբունքով։ Նպատակը մեկն է՝ յուրաքանչյուր քառակուսի մետրը ծառայեցնել բնակչի հարմարավետությանը։ Շնորհիվ պրոֆեսիոնալ լուծումների՝ անգամ փոքր մակերեսով բնակարաններում տեղավորվել են առավելագույն թվով սենյակներ։ Օրինակ՝ 2 սենյականոց բնակարանների մակերեսները սկսվում են ընդամենը 37.5 քառակուսի մետրից։

Բացառիկ պայմաններ և արտոնություններ
Նախավաճառքի փուլում ընկերությունն առաջարկում է ձեռքբերման բացառիկ պայմաններ.
- Հիփոթեկային վարկավորման լայն հնարավորություններ,
- Փուլային վճարման շահավետ տարբերակներ անմիջապես կառուցապատողից։
Ժամանակակից այս բնակելի համալիրը պատրաստ կլինի 3 տարուց։ Իսկ այն հաճախորդները, ովքեր «Տուն Էքսպո»-ի օրերին կայցելեն «Սոլար Սիթիի» տաղավար, հնարավորություն կունենան օգտվելու հատուկ անակնկալներից և արտոնյալ գնային առաջարկներից։











