Ավստրալիայի նախկին վարչապետ Քեվին Ռադը դարձել է YouTube տեսահոսթինգում տեղադրված սկանդալային տեսանյութի հերոսը, որտեղ քաղաքական գործիչը հայհոյում է:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, հոլովակում Ռադը փորձում  է չինարեն ուղերձ ձայնագրել, սակայն դա նրան չի հաջողվում: Այդ պատճառով նա ոչ այնքան հաճելի արտահայտություններ է  թույլ տալիս դեսպանատան աշխատակցի եւ թարգմանչի հասցեին, որոնք իր համար այնպիսի տեքստ են պատրաստել, որը դժվարացնում է առանց այն էլ «սարսափելի բարդ այդ լեզուն»:

Նշենք, որ 2007 -2010 թթ. վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ռադը  որոշ չափով տիրապետում է չինարենին: