Դեպի հյուսիս–արևմտյան թաղամաս գնացող ճանապարհի կամրջի տակ, հերթական անգամ անձրևից մեծ լիճ է գոյացել, ինչը հանգեցրել է նրան, որ որոշ մեքենաներ վնասվել են, կորցրել համարանիշները։
Վարորդներից մեկը NEWS.am–ի հետ զրույցում նշեց. «Ավտոս ջրից փչացել է, ջուրը գոլ է տվել, համարները կորել են, կլապանը ծռել ա։ 6-7 մեքենա էս պահին փչացել է, հետո էլ ասում են՝ քաղաքը բարեկարգում ենք։ Սա քաղաքի բարեկարգած վիճա՞կ ա։ Մինչև ծնկներս ջրի մեջ էի։ Ասենք, ֆուռը անցնում է, իթը մնում է ջրի մեջ։
Հիմա համարը կորել է, պետք է 6 հազար դրամ տամ, որ համար հանե՞մ։ Չեմ հանի, թող տուգանեն։
250 հազար պետք է տամ, որ մոտոռը ռեմոնտ անեմ, ո՞վ է մեղավոր, պատասխանը ո՞վ է տալու»։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։











