Ուիթնի Հյուսթոնին հուղարկավորել են փետրվարի 19-ին Նյուարքի մոտ գտնվող Ուեսթֆիլդ քաղաքի այն գերեզմանատանը, որտեղ հանգչում է նրա հայրը:
Նյուարքի փողոցներում, որտեղով ընթանում էր թաղման թափորը, հանգուցյալ աստղի տասնյակ երկրպագուներ էին հավաքվել, գրում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ Հյուսթոնի հոգեհանգիստը տեղի էր ունեցել նախօրեին` փետրվարի 18-ին, Նյուարքի բապտիստական «Նոր հույս» եկեղեցում: Հրաժեշտի արարողությանը բացի ընտանիքի անդամներից ներկա են գտնվել նաեւ Քեւին Քոսթները, հեռուստահաղորդավարուհի Օփրա Ոինֆրին, երաժիշտներ Արեթա Ֆրանքլինը, Սթիվի Ուանդերը, Ալիշա Քիզը եւ այլք:
Ներկա էր նաեւ երգչուհու նախկին ամուսին Բոբի Բրաունը
Ուիթնի Հյուսթոնը մահացել է 49 տարեկան հասակում Լոս Անջելեսում, ուր նա ժամանել էր Grammy մրցանակաբաշխությանը մասնակցելու համար: Երգչուհուն հայտնաբերել էին հյուրանոցի լոգարանում, որտեղ նա ժամանել էր փետրվարի 11-ին:











