Հարավային Կարոլինայի բնակիչները ցնցվել են գիշերային երկնքում օրերս իրենց տեսածից:

Լույսի պայծառ ցոլքին հետեւել է պայթյունը: Նման բան տեսնելով` բնակիչներն շտապ 911 են զանգահարել: Ինչպես հայտնել են փրկարարական ծառայությունում, նրանք այդ օրը հազարավոր զանգեր են ստացել: 

Դեպքի ականատեսները վստահեցնում են, որ երկնքում ՉԹՕ են տեսել: Փորձագետները կարծում են, որ առկայծումը եւ պայթյունը ոչ այլ ինչ են, եթե ոչ  մթնոլորտի վերին շերտերը ներթափանցելիս ասուպի բռնկում: