Սա բանակցություն է, պրոցես է, որը նաև դրական կողմ էր պարունակում. Օրինակ, ակնհայտ էր, որ ՌԴ նախագահը խոսում էր ռուսամետ քաղաքական ուժերի մասին և այլևս այդ ուժերը չեն կարող ասել, որ իրենք ՌԴ–ի հետ որևէ կապ չունեն։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 4–ին, ՔՊ արտահերթ համագումարից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով նախօրեին կայացած Փաշինյան–Պուտին բանակցություններին։

«Այդ առումով ընկալում չկա, որ այդ արտահայտությունը բավական բացասական էմոցիա է առաջացնում։ Մենք հոգնել ենք դրսից քաղաքական դաշտ բերվող և նշանակովի նախագահներից։ Նա բացեիբաց ասաց՝ էս իմ տղերքն են, կլինի՞ իրենք էլ մասնակցեն։ Մեր վարչապետն էլ բաց ասաց, որ մեր Սահմանադրությունը թույլ է տալիս մասնակցել այնքանով, որքանով։ Մնացած մասով ազատ երկիր ենք և ՀՀ ժողովուրդը իր ընտրությունը կանի։

Ես կարծում եմ՝ ինքը արջի ծառայություն մատուցեց, որովհետեւ դա առաջ էր, որ ասում էին՝  դե Մոսկվայից «դաբրոն» կա։ Հայաստանում այլևս մի «դաբրո» կա, դա Հայաստանի ժողովրդի «դաբրոն» է։ ՀՀ ժողովուրդը չի սիրում, որ դրսից են իրեն ասում»,–ասաց Ալեն Սիմոնյանը։