Ես շատ-շատերից ավելի եմ ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը ոչ միայն հաղթահարի, այլ հեշտությամբ հաղթահարի անցողիկ շեմը, դա մեր բոլորիս օգուտն է։ Այս մասին այսօր համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասել է 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։
««Հայաստան» դաշինքի վարկանիշը մեր վարկանիշից բարձր էր մեկ շաբաթ առաջ, և այո, «Ուժեղ Հայաստանը» առաջատարն է»,– ասել է նա։
Հարցին, թե ի վերջո ՀՀԿ–ականներն ում են իրենց ձայնը տալու, Սարգսյանը պատասխանել է. «Այդ ձայները իմ գրպանում չեն, որ հանեմ տամ ընդդիմադիրներին, քարոզարշավի ընթացքում, կարծում եմ, մերոնք կկողմնորոշվեն։ Ընթացքում կերեւա, թե կոնկրետ որ ուժերին ենք աջակցելու»։











