«Կեղտոտ փողերի» մասին ռեպորտաժում Ալիեւիների ընտանիքը հանդես է եկել առաջատար դիրքերում: Դա ակնհայտ է ամերիկյան CNBC հեռուստաալիքի թղթակից Սքոթ Ջոնի պատրաստած աշխարհում շրջանառվող «կեղտոտ փողերի մասին» ռեպորտաժի անանսում: Նշենք, որ ռեպորտաժը եթեր է հեռարձակվելու փետրվարի 23-ին:

Վիդեոհոլովակում ներկայացվում է Իլհամ Ալիեւի ընտանիքի փառահեղ ապրելակերպը: «Նրանք ունեն ինքնաթիռներ, միլիոնավոր դոլարներ արժողությամբ առանձանտներ, եւ այդ ամենի հիմքում ընկած են կեղտոտ փողերը, որոնք ստացվում են սեփական ժողովրդի շահագործան հաշվին»,-ասված է առաջիկա` «Կեղտոտ հարստություն» ծրագրի անոնսում: