Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն իր հերթին հերքել է Հայաստանի տարածքում ադրբեջանական ամրաշինական կառույցների շինարարության մասին լուրերը։
«Իհարկե հերքում եմ», — հայտարարել է նա խորհրդարանի ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք հերքում է նմանատիպ տեղեկությունները։
Հիշեցնենք, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի օկուպացված հատվածներում ադրբեջանական ամրացումների կառուցման մասին հայտնել էր «Միասնության թևեր» նախաձեռնությունը։
Արման Սարգսյանը խորհուրդ է տվել ծանոթանալ ՊՆ մամուլի քարտուղարի «սպառիչ հերքմանը»։











