TRIPP-ի հետ կապված իրավիճակը մեզ այս պահին էլ տվել է մի առավելություն՝ մեր սահմանին կրակոցներ չկան. հրթիռները բոլոր տեղերում թռչում են, իսկ մեր սահմանի այս կողմը հանգիստ վիճակում է, բայց կարող է փոխվել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Իրանում տիրող իրավիճակին և դրա ազդեցությանը TRIPP-ի իրականացման վրա:

«Մենք ամեն օր ամեն ինչ պետք է անենք, որ մեր ԶՈՒ-ի՝ իր առջև դրած նպատակներն ունենան լուծումներ: Իսկ այդ լուծումները տալիս է հայ մարդը, որը բանակին տալիս է զինվոր, որը երկրին տալիս է հնարավորություն, որպեսզի այդ զինվորին ապահովելու խնդիրը լուծի»,- ասաց նա:

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ ցանկացած ստորագրված փաստաթուղթ կարելի է խախտել, ուստի պետք է ստեղծել անվտանգային այնպիսի միջավայր, որը խախտելը դժվար կլինի, նաև պետք է ինքդ երաշխավոր լինես երկրիդ անվտանգության: