Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը թարմացրել է հայկական ներդրումային դաշտի առանցքային խաղացողներից մեկի՝ Cube invest–ի  վարկանիշային ցուցանիշները։ Սա ոչ միայն ընկերության թափանցիկ գործելաոճի, այլև Հայաստանի կապիտալի շուկայի կայունության հերթական վկայությունն է։ Հիմնվելով կառավարման մոդելի, ռիսկերի հանդեպ հանդուրժողականությա, իրացվելիության և այլ արդյունքների համապարփակ վերլուծության վրա՝ Fitch Ratings-ը վերանայել է Cube invest–ի ցուցանիշները։ Գործակալությունը վարկանիշը թողել է անփոփոխ, սակայն կանխատեսումը բարելավել է մինչև «դրական»։

Ընկերության գլխավոր տնօրեն Միքայել Մարգարյանի խոսքով՝ սա ապացուցում է, որ Cube invest–ը զարգացման ճիշտ ուղու վրա է. «Գրեթե բոլոր ֆինանսական ցուցանիշներով՝ եկամուտների աճ, կապիտալ, ակտիվների դինամիկա, հաճախորդների քանակ, ընկերությունը կայուն աճ է արձանագրել։ Հենց այս դինամիկան է հիմք հանդիսացել Fitch-ի որոշման համար»։

Հայաստանում պարտատոմսերի շուկան վերջին տարիներին որակական նոր փուլ է թևակոխել։ Ներդրողների հետաքրքրության աճին նպաստում են մի քանի գործոն։ դրանցից մեկը հարկային արտոնություններն են։ Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված կորպորատիվ պարտատոմսերից ստացվող եկամուտները մինչև 2027 թվականի ավարտն ազատված են եկամտահարկից։ Մյուս գործոնը պետական աջակցությունն է։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ծրագրով պետությունը սուբսիդավորում է թողարկման ծախսերը (մինչև 2%, առավելագույնը 30 մլն դրամ) և արժեկտրոնի տոկոսադրույքը (մինչև 3%, առավելագույնը 45 մլն դրամ տարեկան)։ 

«Սա էական խթան է մասնավոր հատվածի համար՝ բանկային վարկերին այլընտրանքային ֆինանսական միջոցներ ներգրավելու և բիզնեսը զարգացնելու տեսանկյունից»,– նշում է Cube invest–ի գլխավոր տնօրենը։ Ընկերությունը շուկայի առաջատարներից է։ Ամենագրավիչ ընթացիկ առաջարկներից մեկը «Դալան Տեխնոպարկի» դոլարային պարտատոմսերն են։ Տարեկան 8,75% եկամտաբերությամբ այս նախագիծն իր մասշտաբայնությամբ նոր նշաձող է սահմանել կորպորատիվ արժեթղթերի շուկայում։

«2025 թվականի վերջից սկսած իրականացրել ենք չորս թողարկում, որոնք ամբողջությամբ և ժամկետում տեղաբաշխվել են ու սպառվել։ Այժմ դրանք շրջանառվում են երկրորդային շուկայում։ Առաջիկայում հանրությանը կներկայացնենք նոր նախագծեր»,- նշում է Միքայել Մարգարյանը։

Հավատարիմ մնալով գլոբալ ֆինանսական միտումներին՝ Cube invest–ը շարունակում է ներդնել ժամանակակից տեխնոլոգիաներ և հաճախորդամետ լուծումներ։ Fitch Ratings-ի կողմից վարկանիշի թարմացումը հերթական վստահության քվեն է, որը ներդրողների համար ազդարարում է ընկերության ֆինանսական կայունությունն ու մրցունակությունը թե՛ տեղական, թե՛ միջազգային հարթակներում։