Քիչ առաջ բերման է ենթարկվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու աջակիցները այս պահին հավաքվել են ՀՀ հակահոռուպցիոն դատարանի դիմաց՝ հասկանալու, թե ինչ հիմքով է իրենց գործընկերը բերման ենթարկվել։

Ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալիկ Ալեքսանյանը հայտարարել է, որ Գոհար Ղումաշյանին բերման են ենթարկել անհեթեթ հոդվածով. «Ուզում եմ նշել, որ Ղումաշյան Գոհարի փոքրիկը 40 օրականից վերջերս նոր դուրս է եկել։ Սա է պատկերը այս վախկոտ իշխանությունների, ընկնում են անգամ կանանց հետևից, ապօրինի ձերբակալություններով։

Քիչ առաջ հասել ենք և հավաքվում ենք հակակոռուպցիոն կոմիտեի դիմաց, փորձում ենք հասկանալ ինչ է կատարվում և այս վախկոտ իշխանականները ինչով են զբաղված»,– նշել է նա։

Նույն կուսակցության անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանն էլ նշել էր. «Էլ չբացատրենք, թե ինչ անհեթեթ ու ապօրինի հիմքերով  է գործընկերուհոս նկատմամբ նման ճնշումը։ Հերթական վախերի դրսևորումն է։ Հիմա մենք ուղևորվում ենք դեպի Մոսկովյան 1 հասցե»։