Խնդիրներից մեկը, որը մենք պետք է լուծենք, տրանսպորտային ապաշրջափակման խնդիրն է։ Այս մասին «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարում հայտարարել է կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը։

«Եկեք չմոռանանք, որ մենք 1990 թվականից գտնվում ենք շրջափակման պայմաններում, որովհետև 90 թվականին առաջին անգամ Ադրբեջանը փակեց ճանապարհները և երկաթուղին։

Այս ապաշրջափակման խնդիրը պետք է լուծվի և պետք է լուծվի մի շատ կարևոր խնդիր, որ մենք հասանելիություն ստանանք Հնդկական օվկիանոսի նավահանգիստների ուղղությամբ՝ մեկ երկրի միջոցով», - ընդգծել է քաղաքական գործիչը։

Զուրաբյանի խոսքով՝ նույնիսկ եթե Ադրբեջանի և Թուրքիայի հետ Հայաստանի բոլոր խնդիրները լուծվեն, այդ գործընթացն իրականացվելու է երկու երկրների միջոցով, ինչը շատ լուրջ խնդիրներ կստեղծի հանրապետության տնտեսական զարգացման համար։

«Մեզ պետք է մեկ երկրի միջոցով ստանալ հասանելիություն դեպի Հնդկական օվկիանոսի նավահանգիտսները՝ ինչպես Պարսից ծոցում, այնպես էլ Չաբահարում», - ընդգծել է նա։