Վանաձորը լուրջ արդյունաբերական քաղաք է եղել։ Մենք պետք է փորձեն աշխատատեղեր ստեղծել և, հաշվի առնելով ձեր բնությունը, պետք է փորձենք ամեն ինչ անել, որ այն վերածվի լուրջ տուրիստական կենտրոնի։ Այս մասին ապրիլի 18-ին Վանաձորում կայացած նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ քաղաքն ունի նմանատիպ ներուժ։
«Իմ ժամանակահատվածում մենք մեգապրոյեկտներ ենք իրականացրել Հայաստանում։ Շատ էին այդ պրոյեկտները։ Հիմա մտածում եմ նաև մեկ նման պրոյեկտի մասին․․․ Մենք մտածում ենք, թե ինչ կարելի է անել այստեղ՝ Վանաձորը լուրջ տուրիստական կենտրոն դարձնելու համար», - ասել է Քոչարյանը։











