Հեղուկ գազի գինն օրեցօր աճում է։ NEWS.am-ը հարցախույզ է անցկացրել վարորդներից։ Վերջին մեկ շաբաթում այն գրեթե 100 դրամով թանկացել է՝ հասնելով 230-240 դրամի։ Բենզալցակայանի աշխատակիցներն էլ հստակ չգիտեն շուկայում առաջացած դեֆիցիտի պատճառը։
Ասում եմ, ամենայն հավանականությամբ, Լարսում նորից խնդիրներ են առաջացել։
«Այսօր լսել եմ, որ մինչև 270 դրամի կա։ Հայաստան գազ չի գալիս, սահմանին կանգնած են։ Ձմռանն էլ է եղել, որ մինչև 250-270 դրամ բարձրացել է, որովհետև կրկին սահմանը փակ է եղել»,- ասել է բենզալցակայանի աշխատակիցը։
Մեկ այլ վարորդի կարծիքով՝ գնաճը պայմանավորված է Իրանի դեմ պատերազմով. «Ոնց հասկանում եմ, դեռ միտում կա բարձրանալու»։
«Եղել է 170-180 դրամ, վերջին ժամանակներում անընդհատ բարձրանում է, հիմա 230 դրամ է։ Մտածում ենք արդեն բենզինով քշենք»,- նման կարծիք է հայտնել մեկ այլ վարորդ։











