Ոստիկանության աշխատակիցներն այս պահին 44–օրյա պատերազմում զոհված Կարապետ Բուռնազյանի բնակարանի մոտ են, և ինչպես հայտնում է մեր աղբյուրը, փորձում են դուռը կոտրել, ներս մտնել։

Պատճառը այսօր համացանցում տարածված տեսանյութն է, որտեղ զոհված զինծառայողի մայրը՝ Անահիտ Պատատյանը, շիշը նետում է տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ։

Թեև տեսանյութն այսօր է ակտիվ տարածվել, սակայն դեպքը տեղի է ունեցել նախորդ տարի փետրվարին, երբ տրանսպորտի ուղեվարձը թանկացավ և բոյկոտ էր տեղի ունենում։ Բազմաթիվ քաղաքացիների նման զոհվածի մայրը ևս մասնակցել է այդ բոյկոտին, ինչի ժամանակ էլ վարորդը հայհոյել է, ինչից հետո քաղաքացին շիշը նետել է նրա ուղղությամբ։

Այս պահի դրությամբ ոստիկանների խումբ է ժամանել նրանց բնակարան։

NEWS.am–ի տեղեկություններով զոհվածի մայրը տանը չէ, տանն են նրա մանկահասակ երեխան և մայրը։

2 3.jpg (49 KB)